Ներքին 4 տարի առաջ - 12:24 01-02-2022

Հաստատվել են առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2021-2022 թթ. ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ըստ այդմ՝ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից հանրապետական փուլին կմասնակցի 200-320, «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից՝ 80-100, «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Պատմություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներից՝ 119, «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաներից՝ 99, «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաներից՝ 25-70, իսկ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից՝ 84 դպրոցական:

«Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Աշխարհագրություն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Ռուսաց լեզու» առարկաների օլիմպիադաները կանցկացվեն ՀՀ ԿԳՄՍՆ Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում, «Կենսաբանություն» առարկայինը՝ Երևանի թիվ 118 ավագ դպրոցում և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, «Քիմիա», «Պատմություն» և «Ինֆորմատիկա» առարկաներինը՝ Երևանի պետական համալսարանում, «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաներինը՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայինը՝ Մ.Ա.Ս.Է., Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցում, իսկ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայինը՝ Ա. Մանուկյանի անվան Նուբարաշենի ռազմամասնագիտացված դպրոցում:

Հրամանով հաստատվել են նաև մասնակիցների գիշերելու վայրերը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»