Արտաքին 4 տարի առաջ - 17:52 30-01-2022

Լոնդոնը պատրաստվում է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են հաջորդ շաբաթ ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։

«Մենք միջոցներ կներկայացնենք պատժամիջոցների օրենսդրությունը բարելավելու համար: Ներկայումս մենք կարող ենք պատժամիջոցներ կիրառել միայն նրանց դեմ, ովքեր անմիջականորեն մասնակցում են Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ իշխանությունները նախատեսում են ընդլայնել սահմանափակումների ենթակա անձանց ցուցակը, որպեսզի «Կրեմլին և ռուսական ռեժիմին հետաքրքրող ցանկացած ընկերություն կարող է ենթարկվել պատժամիջոցների»։

«Թիվ մեկ առաջնահերթությունը Վլադիմիր Պուտինին հետ պահելն է այդ գործողություններից: Պուտինյան օլիգարխները և ռուսական ընկերությունները, որոնք հենարան են ծառայում ռուսական պետությանը, չեն կարողանա թաքնվել»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը:

Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան դիտարկում է Էստոնիա ավելի շատ զորքեր մտցնելու, Սև ծովի երկայնքով օդային աջակցություն տրամադրելու և Ուկրաինային պաշտպանական զենք մատակարարելու մասին՝ «համոզվելու համար, որ նրանք (ուկրաինացիները) լավագույն դիրքում են, եթե Վլադիմիր Պուտինը փորձի ներխուժում կազմակերպել»:

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան և ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը քննարկել են հակառուսական պատժամիջոցների նախապատրաստումը։ Բորելը նաև հաստատել է, որ մինչ այժմ մտադրություններ չկան տարհանելու Ուկրաինայում ԵՄ պատվիրակության ընտանիքի անդամներին և աշխատակիցներին։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը