Արտաքին 4 տարի առաջ - 11:38 30-01-2022

Էրդողանը գնաճի տվյալների հրապարակումից հետո աշխատանքից ազատել է վիճակագրական գործակալության ղեկավարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից ազատել է ազգային վիճակագրական գործակալության ղեկավար Սաիթ Էրդալ Դինչերին՝ երկրում գործազրկության և գնաճի վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո։ Այս մասին հայտնում է TELE1-ը՝ համապատասխան հրամանագրի վրա հղումով։

Դինչերը գերատեսչության ղեկավար է դարձել 2021 թվականի մարտին։ Նրան հաջորդել է Էրհան Չեթինկայան, որ նախկինում զբաղեցրել է բանկային կարգավորող մարմնի նախագահի տեղակալի պաշտոնը։

Հեռուստաալիքը նշում է նաև, որ գործակալությունը երկար ժամանակ չի հրապարակել միգրացիայի և մահացության վիճակագրությունը։

Անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին Էրդողանը ներկայացրել է կառավարության ծրագիրը, որը կոչված է զսպելու անկայունությունը և շտկելու գնաճի հետ կապված իրավիճակը։ Այսպիսով, Անկարան ակնկալում է փոխհատուցել ավանդների և լիրայով ավանդների ծախսերը, որոնք կարող են առաջանալ փոխարժեքի տատանումների արդյունքում։ Ավանդատուներին, ինչպես հավաստիացրել է երկրի ղեկավարը, չի պարտադրվի ավանդները արտարժույթով փոխանցել՝ վախենալով դրանց արժեզրկումից։

Բացի այդ, կառավարությունն ընդլայնելու է իր մասնակցությունը պահուստային ֆոնդերին, վերահսկելու և փոփոխելու է վճարների մի մասի հարկային համակարգը և այլն։

Նախօրեին թուրքական լիրան դոլարի նկատմամբ իջել էր նվազագույնի` խախտելով 17 լիրայի նշագիծը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին