Արտաքին 4 տարի առաջ - 21:11 29-01-2022

Տոկաևը փետրվարին կժամանի Մոսկվա՝ ստորագրելու «կարևոր պայմանագրեր»

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շաբաթ օրը ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ փետրվարի կեսերին կայցելի Մոսկվա և Ռուսաստանի նախագահի հետ կստորագրի «շատ կարևոր համաձայնագրեր»՝ կապված երկրների միջև «երկարաժամկետ համագործակցության» հետ։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Միևնույն ժամանակ, Տոկաևը բացասաբար է արձագանքել այն հարցին, թե արդյոք Պուտինը որևէ պայման դրել է հունվարի սկզբին Ռուսաստանի և նրա դաշնակիցների զորքերը Ղազախստան ուղարկելուց առաջ։ «Խոսակցություններ չեն եղել այն մասին, որ մենք, ասում են, հետո կվճարենք»,- ասել է Տոկաևը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը միութենական պետություն է Ղազախստանի համար։

Ղազախստանի նախագահը հայտնել է նաեւ, որ ՀԱՊԿ զինծառայողները երկրում գտնվելու ընթացքում «ոչ մի կրակոց չեն արձակել»։

Հարցազրույցում Տոկաևը ներկայացրել է հունվարի սկզբի իրադարձությունների իր վարկածը, երբ Ալմաթիում և մի շարք այլ քաղաքներում իշխանությունների դեմ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին սկսվեցին անկարգություններ, որոնք հանգեցրին մարդկային զոհերի։ Ղազախստանի նախագահի խոսքերով՝ միջոցառումները ծրագրված են եղել «պրոֆեսիոնալների կողմից», ընդ որում խաղաղ ցույցերը պլանի մաս են կազմում։ Թե ովքեր են դրանք, Տոկաեւը չի հստակեցրել։ Նա, սակայն, հայտարարել է, որ խռովարարներից շատերը հեռացել են Ալմաթիից, մեկնել արտերկիր կամ անցել ընդհատակ։ Ավելի վաղ Ղազախստանի իշխանությունները պնդում էին, որ անկարգությունները կազմակերպել են արտերկրից եկած որոշ ուժեր, որոնց անվանել են ահաբեկիչներ։

Տոկաևը հաստատել է, որ ինքն անձամբ է կրակելու հրաման տվել՝ միաժամանակ քննադատելով ուժային կառույցների ղեկավարությանը. նրա կարծիքով՝ նրանք իրենք պետք է համապատասխան հրամաններ տային, ինչպես խորհրդային մարշալներ Ժուկովն ու Ռոկոսովսկին թույլտվություն չխնդրեցին Ստալինից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիների վրա կրակելիս։

Ըստ Տոկաևի Նազարբաևի հետ պաշտոնների շուրջ սակարկություն չի եղել։ Հունվարի ընթացքում Նազարբաևը կորցրել է ողջ իշխանությունը, որը դեռևս ուներ նախագահի պաշտոնը թողնելուց հետո, իսկ նրա մի շարք հարազատներ կորցրել են ղեկավար պաշտոնները։ Միաժամանակ, Տոկաևը հարցազրույցում հարգանքով էր խոսում նրա մասին, իսկ ինքը՝ Նազարբաևը, որ լռում էր անկարգությունների ժամանակ, վերջերս հեռուստատեսային ուղերձով հանդես է եկել և սատարել Տոկաևին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին