Սպորտ 4 տարի առաջ - 13:50 29-01-2022

«Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Կոլումբիայից

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստն ունի:

Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբին է միացել 24-ամյա կոլումբիացի եզրային կիսապաշտպան Ջոնաթան Դուարտեն: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Դուարտեն հանդես է եկել կոլումբիական «ՕրսոմարսոՊալմիրան» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրած 24 խաղերում դարձել է 4 գոլիհեղինակ։ Դուարտեն հանդես է եկել նաև կոլումբիական «Ռեալ Սանտադեռ» ֆուտբոլային ակումբում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Առաջատարը«Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում «Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը (30 միավոր): 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը (21 միավոր), սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկու հանդիպում պակաս էանցկացրել` կապված Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումների հետ: Մեկհանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն 6-րդն է (16 միավոր): Մրցաշարային աղյուսակիհետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) և ԲԿՄԱ-ն (6 միավոր): Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կսկսվի փետրվարին:

Ամենից շատ դիտված

23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին