Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 11:45 29-01-2022

Տասնյակ աշխատակիցներ գործազուրկ կդառնան․Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Համայնքների խոշորացումը կրճատումների տեղիք է տվել: Հրազդանի համայնքապետարանից վարչական շրջանների աշխատակիցներին աշխատանքից ազատվելու վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվել: Մարտի 1-ից տասնյակից ավելի աշխատակիցներ գործազուրկ կդառնան: Համայնքապետարանները կունենան 3-ական աշխատող։

«60 հազար դրամն էլ շատ համարեցին, գոնե դրանով ինչ-որ կարիք կարող էինք հոգալ: Մեզնից շատերն ընկած՝ աշխատանք են ման գալիս, ոմանք էլ ուղղակի անաշխատանք կմնան: Չենք հասկանում՝ ո՞րն էր խոշորացման լավ կողմը: Հրազդանին միացնելով 4 գյուղեր՝ կարծում են, թե ավելի արդյունավե՞տ կլինի կառավարումը: Թող պարգեւավճարները կրճատեն, համայնքապետարաններում աշխատողներին աշխատանքից չազատեն, առանց այն էլ չնչին աշխատավարձ ենք ստանում»,- ասացին համայնքային աշխատողները:

Ծաղկաձոր համայնքի վարչական շրջաններում պատկերն այլ է: Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Մարմարիկ, Հանքավան համայնքները երկրորդ անգամ խոշորացան: Համայնքապետարաններում աշխատակիցների թիվը կրճատվել է, սակայն գործող վարչական ղեկավարներին աշխատանքից ազատելու մասին ծանուցումներ են ուղարկվել: Հանքավան համայնքի ղեկավար Շահեն Հակոբյանը որոշել էր ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, նրան պետք է սատարեին մյուս համայնքների ղեկավարները, հետո ինչ-ինչ պատճառներով չի առաջադրվել: Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանին այս հանգամանքը դուր չի եկել, եւ նա որոշել է ազատվել վարչական շրջանի ղեկավարներից:

«Որոշել էի առաջադրվել ընտրություններում, բայց հետո հետ կանգնեցի: Փետրվարի 22-ին պարզ կլինի՝ կաշխատե՞մ թե՞ ոչ»,- ասաց Շահեն Հակոբյանը: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Նարեկ Հարությունյանի հետ, ասաց. «Ո՛չ լավ, ո՛չ էլ՝ վատ»: Աշխատանքից ազատվելու ծանուցում է ստացել նաեւ Արտավազ վարչական շրջանի ղեկավարը։ «Էնպես չի, որ հիմա այս աշխատանքն իմ սրտով ա, լավ աշխատանք ճարեցի՝ դուրս կգամ աշխատանքից»,-ասաց Ռեմ Հովհաննիսյանը:

Աղավնաձոր վարչական շրջանն էլ նոր ղեկավար ունի՝ աշխատակազմի քարտուղար Մկրտիչ Դանիելյանը: Մեղրաձորի վարչական ղեկավար է նշանակվել Վոլոդյա Հովհաննիսյանը»։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ