Արտաքին 4 տարի առաջ - 09:54 29-01-2022

Թուրքիան վրացական բանակին 2 տրակտոր և 13 պիկապ է նվիրել

Թուրքիան վրացական բանակին 2 տրակտոր և 13 պիկապ է նվիրել։ Anadolu գործակալության փոխանցմամբ, տեխնիկայի հանձնման արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը, Թբիլիսիի մերձակայքում գտնվող բանակային զորանոցում։

«Ներկա էին թուրք և վրացի բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Վրաստանում Թուրքիայի դեսպան Ջերեն Յազգանը, գնդապետ Բուրաք Ալթըները, Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան Թուրքիայի ռազմական կցորդը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն»,- գրում է պարբերականը։

Բուրչուլաձեն ընդգծել է, որ Թուրքիան ակտիվորեն և կանոնավոր կերպով նպաստում է երկրի զինված ուժերի հզորացմանը, նաև թուրք հյուրերին վստահեցրել է, որ վրացական բանակի ինժեներական կորպուսը կօգտագործի Թուրքիայի նվիրած տրանսպորտային միջոցներն ու տեխնիկան։

Բացի տրակտորներից և մեքենաներից, թուրքական կողմի նվերը ներառել է տեխնիկայի սպասարկման 18 հավաքածու:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին