Միտք 4 տարի առաջ - 19:44 28-01-2022

Անտեսված բանակ, Թուրքիային և Ադրբեջանին հանձնվելու արդարացում

Հունվարի 28-ից երկու օր առաջ հանկարծ ու միանգամից քովիդով վարակվեցին վարչապետը, պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Սա պատահում է Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի նախօրեին, և նման վարակակիր ու հիվանդագին պատճառաբանությամբ չեղարկվում տոնը: Այս վարակակիր ու հիվանդագին վերաբերմունքը բանակի նկատմամբ նոր չէ, նախ՝ «մայկա-տրուսիկի» ու «ելակի» պատրվակով խարխլվեց բանակը, հետո պատերազմում ջախջախվեց, իսկ հիմա կա ու չկա է. հետո ենք ունենալու «բարեփոխված» տարբերակով:

Իլհամիկը քանիցս հոխորտացել է՝ Հայաստանը չպետք է բանակ ունենա, և մենք ամեն ինչ անում ենք չունենալու համար: Պատերազմից հետո չենք վերակազմավորել, չենք վերազինել մեր բանակը, մեղմ ասած՝ բարձիթողի վիճակի ենք մատնել: Իսկ փոխարենն Ադրբեջանը վերազինում և արդեն քանի անգամ համատեղ զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի հետ: Բացի դրանից, Թուրքիայի հետ մերձեցման հարաբերություններ ենք ջերմացնում, մարտին էլ պետական մակարդակով այց ենք ունենալու Անկարա: Հաճոյանալու ավելի փառահեղ տարբերակ չենք գտնի՝ թշնամուն մատուցելով կարմիր խնձոր, քան այն, որ անտեսում ենք բանակը: Եվ սա առաջին արդարացնող տարբերակն է Թուրքիային և Ադրբեջանին հանձնվելու:

Սրանց սողացող ալիբին պաշտպանության նախարարի չաղ հարսանիքին համատեղ խրախճանալն է: Նախ՝ քովիդի այս պայմաններում նման անզուսպ խրախճանքն ուղղակի իմաստով անմարդկային է, որի դեմ պայքարում է աշխարհը՝ ճիգ ու ջանք չխնայելով: Իսկ Հայաստանում այդ տաբուն խախտում են նրանք, ովքեր ցույց են տալիս, թե դրա պահապանն են: Այս արևելյան չտեսությունից առավել տհաճ ասիական այն թոզ փչող գավառականությունն է, որ կոռուպցիայի դեմ պայքարող վարչապետը չի դիմել դատախազություն՝ պարզելու համար՝ արդյո՞ք պաշտպանության նախարարի օրինական եկամուտները բավարարում են նման ճոխության:

Կա՞ մեկը, որ կհավատա վարչապետի քովիդով վարակվելուն՝ արդեն որերորդ անգամ: Երբ պետք է, անակնկալ քովիդ է, երբ պետք չէ, անակնկալ դուրս է գալիս քովիդից: Կա՞ մեկը, որ կհավատա, թե Հայաստանի իշխանավորները պայքարում են քովիդի դեմ, երբ դրա բուռն տարածողներն են՝ վկա այդ հարսանիքը: Գուցե ինչը պարտադիր է սովորական մահկանացուներին, պայման չէ՞ ժամանակավոր անմահներին: Կա՞ մեկը, որ կհավատա, թե Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի նախօրեին հանկարծ վարակվում են բարձրաստիճան զինվորականները՝ սկսած գերագույն գլխավոր հրամանատարից: Ծայրեիծայր կեղծիք ու սուտ են՝ զավեշտի ու ցինիզմի անծիրության մեջ, այս մի բանում կատարյալ են: Սրանց դեպքում արևելյան չտեսությունը, ասիական խաբեությունն ու գավառական տգիտությունը համատեղվել են:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում