Արտաքին 4 տարի առաջ - 21:36 27-01-2022

ՀԱՊԿ-ն կոչ է արել Տաջիկստանին և Ղրղզստանին անհապաղ դադարեցնել սահմանային կրակը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոչ է արել Տաջիկստանին և Ղրղզստանին անհապաղ զինադադար հաստատել երկրների սահմանին։ Նրա հայտարարությունը տեղադրված է ՀԱՊԿ կայքում։

«Զինված դիմակայությունը տաջկա-ղրղզական սահմանին պետք է անհապաղ դադարեցվի։ Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես բանակցային սեղանի շուրջ՝ խաղաղ ճանապարհով»,- ասել է Զասը։

Նրա խոսքով՝ կազմակերպությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել այս երկու պետություններին՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար։

Զասը նաև վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ անդամ այս երկրների ղեկավարությունը «փոխընդունելի ուղիներ կգտնի սահմանային այս բարդ խնդրի լուծման համար»։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 23-ին, հայտնի էր դարձել, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին։ Նրանք կրակել են տաջիկական Չորկուի բնակչի տան վրա։ Երկու երկրների սահմանին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տաջիկ երեք զինծառայողներ տեղափոխվել են Իսֆարա քաղաքի հիվանդանոց։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում