Արտաքին 4 տարի առաջ - 18:44 27-01-2022

«Օմիկրոնը» վնասում է դեռահասների վերարտադրողական օրգանները

Դեռահասների վերարտադրողական օրգանների վնասումը, ինչպես երևում է, հետքովիդյան բնորոշ նշաններից մեկն է։ Այս մասին այսօր հայտարարել է Նովոսիբիրսկի պետական ​​համալսարանի կենսատեխնոլոգիայի, միկրոկենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ Սերգեյ Նետեսովը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գիտ​​խորհրդի նիստում։

Խոսելով «Օմիկրոն» շտամի առաջացրած հիվանդությունների հետևանքների մասին՝ գիտնականն ասել է. «Մենք տեսնում ենք, որ հետքովիդյան համախտանիշի հաճախակի նշանները, ինչպես նախկինում, հետևյալն են. ասթենիա, գլխացավեր։ Այժմ նկատվում է վերարտադրողական օրգանների վնասում՝ հատկապես դեռահասների շրջանում»։

Պատասխանելով հարցին, թե ինչպես պաշտպանվել վարակից՝ Նետեսովը խորհուրդ է տվել պատվաստվել, ապա ստուգել սեփական հակամարմինները, որպեսզի դրանց անկման պահը բաց չթողնվի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում