Արտաքին 4 տարի առաջ - 18:24 27-01-2022

Թուրքիայում Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին դառնալու է «Հումորի համաշխարհային վարպետների տուն». Stockholm center for freedom

Ինչպես նշված է Stockholm center for freedom-ի զեկույցում, մեկ տարվա ընթացքում Թուրքիայում փոքրամասնությունները և փախստականները շարունակել են տառապել մարդու իրավունքների խախտումներից, ատելության հրահրումից և հարձակումներից։

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա գլխավոր դաշնակից՝ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին մեկ տարվա ընթացքում շարունակել են օգտագործել տարաձայնություններ հրահրող ուլտրաազգայնական հռետորաբանություն, հատկապես քրդերի հանդեպ՝ նպաստելով հանցավորության աճին ատելության հողի վրա։

Թուրքիայի կառավարությունը քիչ ջանքեր է գործադրել՝ լուծելու համար դավանանքի ազատության հարցերը՝ ներառյալ կրոնական փոքրամասնություններին իրավասուբյեկտության տրամադրումը և վարչության անդամների ընտրությունների անցկացման թույլտվությունը, ասվում է զեկույցում։

Ինչպես նշվում է զեկույցում, ոչնչացման սպառնալիքի տակ է հայտնվել նաև հայկական մշակութային ժառանգությունը։

1603թ. հայկական եկեղեցին, որը գտնվում էր Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից պահպանվողների ցուցակում, հունվարին վերացվել է այն բանից հետո, երբ այն ձեռք էր բերել մասնավոր անձը։

Մարտին Անկարայի Ուլուս շրջանում շինարարության ժամանակ, վերակառուցողական նախագծի շրջանակում, քանդվել է հին հայկական գերեզմանատունը, և այդ տեղում հայտնաբերվել են մարդկային մասունքներ։

Հին հայկական գերեզմանատունը Թուրքիայի արևելյան Վան նահանգում օգոստոսին քանդել են բուլդոզերներով և ոսկորները ցաքուցրիվ են արել դաշտով մեկ, ինչն առաջացրել է հայ համայնքի ու ընդդիմադիր քաղաքական գործիչների զայրույթը։

Հայկական բողոքական եկեղեցին Դիարբեքիր նահանգում 10 տարով տրվել է վարձակալության մշակույթի և տուրիզմի նախարարությանը՝ որպես հանրային գրադարան օգտագործելու համար։

Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին կենտրոնական Թուրքիայի Աքշեհիր շրջանում դառնալու է «Հումորի համաշխարհային վարպետների տուն»՝ 13-րդ դարի թուրք հայտնի երգիծաբան Նասրեդդին Հոջայի հայրենի քաղաքում «հումորի գյուղ» ստեղծելու նախագծի շրջանակում։

Զեկույցում նշվում է նաև այն դեպքի մասին, երբ Թուրքիայի պատգամավորը հարձակվել էր հայ պատգամավորի վրա՝ սպառնալով ցեղասպանությամբ։

Զեկույցի հեղինակների խոսքով՝ թուրքական խորհրդարանի պատգամավորը հայկական ծագում ունեցող պատգամավոր Կարո Փայլանին սպառնացել էր նույն ճակատագրով, ինչին արժանացել էին նրա նախնիները, ԱՄՆ վարչակազմի կողմից հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն ճանաչելու բանակռիվների ֆոնին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ