Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:09 27-01-2022

Մեր կողմից դիտարկվող հիմնական տարանցիկ երթուղին Նորդուզ-Սյունիք-Երևան ցամաքային ճանապարհն է. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ինչպես նշել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ինքն արդեն գրեթե երկու տարի է, ինչ գտնվում է Հայաստանում, և իր տպավորություններից մեկն այն է, որ պետք է բարձրացնել միմյանց մասին ունեցած ճանաչողության մակարդակը: Այս մասին նա ասել է «Արմենպրեսին» տված հարցազրույցում:

Նա նշել է, որ հարաբերությունները հնարավոր է բարելավել բոլոր ոլորտներում, և դրա համար մեծ խոչընդոտներ չկան:

Դեսպանը, ի թիվս այլ հարցերի, կարևորել է և՛ հայ ու իրանցի գործարար շրջանակների շփումների ակտիվացումը, և՛ միջպետական ճանապարհների բարեկարգման նախագծերն ավարտին հասցնելը:

Նրա խոսքով, Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ավազանի հսկայական բնակչությունը հարմար երթուղի է ձեռք բերում բեռները դեպի Սև ծով և Եվրոպա փոխադրելու համար. «Որպես կանոն, դրանից հիմնականում կշահեն երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրները»:

Նախագծի ամենաազդեցիկ և կարևոր հատվածներից մեկն, ըստ դեսպանի, «Հյուսիս- Հարավ»-ի չորրորդ տրանշի մի մասն է, որը կմիացնի Քաջարանը և Սիսիանը մի շարք կամուրջներով և թունելներով:

Իրանի կողմից դիտարկվող հիմնական տարանցիկ երթուղին Նորդուզ-Սյունիք-Երևան ցամաքային ճանապարհն է:

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման բանակցային գործընթացը, որն իրականացվում է՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դեսպան Զոհուրիի խոսքով՝ եթե Նախիջևանի ճանապարհները բացվեն՝ Իրանի և Հայաստանի միջև կապ կհաստատվի Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային կարճ ճանապարհով:

Միևնույն ժամանակ իրանցի դիվանագետը ընդգծում է, որ առաջարկվող նոր տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Սյունիքի մարզով ցամաքային ճանապարհի և Հայաստանի տարածքում՝ «Հյուսիս-Հարավ» նախագծի կարևորությունը:

«Հիմնական և ամենաազդեցիկ նախագիծը Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի չորրորդ տրանշի մի մասն է, որը Քաջարան և Սիսիան քաղաքները ուղղակիորեն միացնում է մի շարք կամուրջներով և թունելներով: Այս նախագծի իրականացման արդյունքում սահմանից մինչև Երևան երթուղին կկրճատվի մոտավորապես 60 կիլոմետրով, իսկ ժամանակի առումով կնվազի մոտ 2-3 ժամով, ինչը կարևոր զարգացում կլինի: Այդպիսով, հարմար տարբերակ կստեղծվի Իրանի հարավային նավահանգիստներից Սև ծով բեռների փոխադրման համար, ինչը գրավիչ կլինի ոչ միայն Իրանի ու Հայաստանի, այլև այս երթուղու երկու կողմում գտնվող բազմաթիվ երկրների համար»,- նշել է դեսպանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ