Ներքին 4 տարի առաջ - 11:29 26-01-2022

Երևանում տեղի ունեցած անկարգությունների գործով ևս երկու անձի մեղադրանք է առաջադրվել․ ԱԱԾ

2020 թ-ի նոյեմբերի 10-ի գիշերը ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում, պետական այլ կառույցներում ու հասարակական վայրերում անկարգությունների գործով մեղադրանք է ներկայցվել ևս երկու անձի։ Ինչպես հայտնում են ԱԱԾ-ից, այդ անձինք «Այլընտրանք» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Մանթաշյանն ու Գ.Գ.-ն են։

Ըստ քրեական գործի նյութերի` Նարեկ Մանթաշյանը, գտնվելով կառավարության շենքում, ուղիղ եթերում աշխատող լրատվամիջոցներով հայտարարել է, թե պաշտոնատար անձինք փորձում են հեռանալ երկրից, ապա կոչ է արել փակել «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, կառավարական կեցավայրը և պաշտոնատար անձանց նկատմամբ բռնի գործողություններով թույլ չտալ վերջիններին լքել երկիրը։

ԱԱԾ-ն նաև հայտնում է, որ դրանից հետո Մանթաշյանն անձամբ ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան` որպես կազմակերպիչ վերահսկելու իր կոչի իրագործումը:

Կառավարության շենքում զանգվածային անկարգություններին մասնակցող անձինք, այդ թվում՝ գործով մյուս մեղադրյալ Գ. Գ-ն, ևս Մանթաշյանի հետ շարժվել են դեպի «Զվարթնոց» օդանավակայան։ Այստեղ վնասել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մուտքի դուռն ու պատուհանը, ապօրինի մուտք են գործել հատուկ պատվիրակությունների ճանապարհման և դիմավորման սրահ, կոտրել են պարսպի ճաղավանդակի ամրակները, մտել թռիչքուղի, մտել թռիչքի պատրաստվող օդանավ, խուզարկել այն` խաթարելով օդանավակայանի բնականոն գործունեությունը, իրական վտանգ ստեղծելով այլ անձանց կյանքի և առողջության համար:

Բացի այդ, Նարեկ Մանթաշյանի կազմակերպած անկարգությունների մասնակիցներից ավելի քան 50 հոգի կառավարության շենքից շարժվել են կառավարական կեցավայր, վնասելով բացել մուտքի դարպասները, ներխուժել ՀՀ վարչապետի առանձնատուն՝ ոչնչացնելով ու վնասելով այնտեղ գտնվող գույքը, հափշտակել տարբեր իրեր:

Ըստ քրեական գործի նյութերի, Նարեկ Մանթաշյանը, կառավարության շենքի երրորդ հարկի միջանցքից հափշտակել է փայտյա ձողին ամրացված շուրջ 55 000 դրամ արժողությամբ ՀՀ դրոշը և դուրս բերել շենքից:

Նարեկ Մանթաշյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հիշյալ մեծածավալ քրեական գործից արդեն անջատվել է 10 քրեական գործ` 29 անձի նկատմամբ։ Դրանք մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին՝ դատի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, նոյեմբերի լույս 10-ի գիշերը Երևանում զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել. ցուցարարները ներխուժել էին կառավարության և խորհրդարանի շենք, ծեծի ենթարկվել ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը