Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 09:19 25-01-2022

Ռոբերտ Քոչարյանը հորդորել էր Սերժ Սարգսյանին Արմեն Սարգսյանին չբերել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արմեն Սարգսյանի հրաժարականը նոր իրողություններ է ստեղծում երկրում։ Իշխանությունը կարող է առաջիկայում ամբողջությամբ միաբեւեռ դառնալ։ Մարդիկ այժմ քննարկում են, թե ինչպես հայտնվեց Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռին։ Հիշում են, որ այդ շրջանում տարբեր անուններ էին շրջանառվում, մասնավորապես՝ Վազգեն Մանուկյանի անունը, սակայն Սերժ Սարգսյանի մի հայտարարությունը, թե լեզուներ տիրապետող անձ է ընտրվելու, պարզ դարձրեց, որ խոսքն Արմեն Սարգսյանի մասին է։

Մեր տեղեկություններով, հենց այդ շրջանում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է երրորդ նախագահի հետ եւ հորդորել է Արմեն Սարգսյանին չբերել՝ հիմնավորելով իր տեսակետը։ Մեր աղբյուրներն ասում են, որ այդ զրույցից հետո Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առանց այն էլ լարված հարաբերություններն առհասարակ խզվեցին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ