Արտաքին 4 տարի առաջ - 23:08 24-01-2022

NEXTA-ի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը աշխատանքի է անցել մարդու իրավունքների կառավարամետ կենտրոնում

NEXTA Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը դուրս է եկել տնային կալանքից և աշխատանքի է անցել բելառուսական կառավարամետ «Մարդու իրավունքների համակարգ» իրավապաշտպան կենտրոնում։ Այս մասին նա հայտնել է YouTube-ի InfoSpecNaz ալիքի եթերում։

Պրոտասևիչի խոսքով՝ ինքը նախատեսում է հանրահռչակել Համակարգային մարդու իրավունքների կենտրոնի հաջողված «գործերը», այդ թվում՝ Բելառուս փախած լեհ զինվոր Էմիլ Չեչկոյի գործը։

Նա հավելել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը չի կարճվել և հրաժարվել է պատասխանել իր ներկայիս խափանման միջոցի մասին հարցին։ Պրոտասևիչը հավելել է, որ մտադիր է նորից սկսել Twitter-ում և Telegram-ում ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ բլոգերի ձևաչափով աքաունթներ վարել։

Մայիսի 23-ին Բելառուսի իշխանությունների խնդրանքով իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը Աթենքից Վիլնյուս էր ուղեւորվում, հարկադիր վայրէջք է կատարել Մինսկում։ NEXTA Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, ով գտնվել է ինքնաթիռում, ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից։ Բերման է ենթարկվել նաև նրա ընկերուհին՝ ռուս Սոֆյա Սապեգան։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը