Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:59 22-01-2022

Լրագրողներին հայհոյելով՝ հայհոյում են նախ և առաջ իրենց

Հայաստանում ոչ մի մասնագիտություն արժեք չունի։ Ոչ մի մասնագետի մեր հասարակությունը հարգանքով, պատկառանքով չի վերաբերվում։ Մասնագիտությունների ու մասնագետների հանդեպ հիմնականում երկու տեսակի զգացմունք կա մեր հասարակության մեջ՝ վախ և զզվանք։ Ոստիկանին չեն հարգում՝ նրանից զզվում են, մաքսավորին էլ չեն հարգում, քանզի նրանից էլ են զզվում, բժշկին, ուսուցչին, շինարարին էլ քամահրանքով են վերաբերվում։ Սկզբում քծնում են ու կաշառում, որ բժիշկը իրենց լավ բուժի, ուսուցիչն՝ իրենց երեխային լավ աչքով նայի, հետո սկսում են վերևից նայել, արհամարհել, վերաբերվել որպես իրենց պարտական ու ենթակա մեկի՝ բժիշկ է, պարտավոր է իրենց բուժել, ուսուցիչ է՝ կարելի է ծաղիկ նվիրելով պահանջել, որ իրենց բութ երեխային լավ գնահատական նշանակի, ոստիկանին կարող են կաշառել , որ իրենց հանցանքը չնկատելու տա, և այսպես շարունակ։

Փաստացի, այսօր Հայաստանում հարգանքի արժանի մասնագիտություն չկա, բոլորը համահարթեցված են ու արժեզրկված։ Նույն կարգավիճակում են գտնվում նաև լրագրողները։ Լրագրողներին միշտ վատ աչքով են նայել մեր երկրում։ Համարում են, որ լրագրողը «իրենց վրա գրող մեկն է»։ Բայց երբ նեղն են ընկնում՝ դիմում են լրագրողիներին, հետո, երբ լրագրողն իրենց ուզածով չի գործում, կարծում են՝ կարող են մի երկու կոպեկի դիմաց իրենց ուզածը գրել տալ։ Բայց հարգել լրագրողի անձը, նրա մասնագիտությունը, սկզբունքները՝ շատ քչերն են այդպես վարվում։ Եվ դա գալիս է նախ և առաջ իշխանություններից։ Նրանք են լրագրողների, նաև ուսուցչի, շինարարի, ոստիկանի, մյուսների հանդեպ այդպիսի ընկալումներ ձևավորում։ Եթե իրենք ուսուցչին ու բժշկին պատգամավորից ու նախարարից բարձր աշխատավարձ տան՝ ոչ ոք ուսուցչին ու բժշկին որպես «ստրուկի» չի վերաբերվի, որը պատրաստ է երկու կոպեկի դիմաց ամեն ինչ անել։ Եթե պետությունը հատուկ քաղաքականություն որդեգրի, որով հետևողականորեն կարժևորի լրագրողների աշխատանքը, լրագրողի մասնագիտությունը, հասարակությունն էլ շատ ավելի լուրջ ու հարգանքով կվերաբերվի այդ մասնագիտությունը կրողներին՝ հասարակության «բժիշկներին»։

Բայց մենք տեսնում ենք ճիշտ հակառակը։ Օրվա իշխանությունները մշտապես ոտնահարել են լրագրողների իրավունքները, փորձել են կառավարելի դարձնել մամուլը, ենթարկեցնել իրենց, լրագրողներին դարձրել են փողոցով հոդված գրող։ Իսկ այս իշխանությունները, որոնց մեջ վարչապետից սկսած՝ ամեն երկրորդը լրագրող է կամ ժամանակին իրեն լրագրող է համարել, ամեն ինչ անում են, որ լրագրողի կերպարը մեր երկրում իսպառ արժեզրկվի։ Ազգային ժողովի ամբիոնից իշխանության ամենավարկաբեկված դեմքերի կողմից լրագրողների հասցեին նման եղկելի ելույթները ոչ այլ ինչ են, քան լրագրողի՝ որպես մասնագետի, մեր երկրում ոչնչացնելու, ոտնատակ տալու հետևողական փորձ։ Սրանով իրենք նաև իրենց են ոչնչացնում և արժեզրկում, քանզի լրագրողներին հայհոյելով՝ հայհոյում են նախ և առաջ իրենց։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ