Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 09:39 22-01-2022

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նստած է եղել Թուրքիայի դրոշի ներքո․ Առավոտ

«Առավոտ» օրաթերթը գրում է․

«Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարն ընդունել է Ադրբեջանի «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Բադրադդին Գուլիևին։

Թաթարը գոհունակություն է հայտնել բովանդակալից այցի կապակցությամբ և հայտարարել, որ իրենք միշտ հավատարիմ են եղել իրենց հայրենիք Թուրքիային և թուրքական մյուս պետություններին՝ հավելելով, որ Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը և վերջին տարիներին Թուրքիայի Հանրապետության հետ մերձեցումը ոգեշնչել են իրենց։ Կիպրոսի հյուսիսային հատվածը զավթած ինքնահռչակ այս պետության ղեկավարը մասնավորապես նշել է.

«Մենք գոհ ենք, որ ադրբեջանցի եղբայրների հետ մեր հարաբերություններն ավելի հեռուն են գնացել, աճել են սոցիալական ու մշակութային շփումները: Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում մեր նկատմամբ: Մենք ազգ ենք նույն ծագմամբ, կիսում ենք նույն մշակույթը, ճակատագրով միավորված պետություններ ենք և տարատեսակ պայքարներում կանգնած ենք կողք կողքի»:

Ուշագրավ է, որ հանդիպմանը առկա են եղել միայն Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության դրոշները: Իսկ ադրբեջանական պատվիրակության ղեկավարն էլ նստած է եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դրոշի ներքո:

Հանդիպման լուսանկարի հավաստիությունը կասկածի տեղիք չի տալիս, քանի որ այն հրապարակվել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության կողմից»։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ