Ներքին 4 տարի առաջ - 17:29 20-01-2022

ՔՊ-ական պատգամավորը բացահայտ վիրավորում է լրագրողներին՝ համեմատելով միջատների ու սողունների հետ

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, պարզվում է՝ հայ մամուլին հավան չէ։ Նրա խոսքով՝ Դատական իշխանությունն ու 4-րդ իշխանությունը մնում են զավթված, և իրենց խնդիրն է, որ ազատ խոսքի դաշտը ևս ազատագրվի։

Վիգեն Խաչատրյանը խորհրդարանում նույնիսկ վիրավորեց լրագրողներին՝ նրանց համեմատելով կենդանիների հետ․

«Հետաքրքիր մի վերլուծություն են արել հոգեբանները․ կենդանական աշխարհը ունի զարգացվածության աստիճան, կան մրջյուններ, կան սողուններ, կան բորենիներ, կան գայլեր, առյուծներ, արջեր։ Այսինքն՝ զարգացվածության աստիճանը կենդանական աշխարհում հետաքրքիր առանձնահատկություն ունի․ որքան ցածր է կենդանու զարգացվածության աստիճանը, այնքան ինքը դաժան է, և մարդու համար անտանելի հատկություններ ունի։

Օրինակ՝ մրջյունները կարան իրար մասնատեն, սողունները կարան իրար ուտեն, ավելի բարձր զարգացվածության աստիճանի կենդանին՝ գայլը, երբ վիզը դեմ ա տալիս, էն մյուսը իրան էլ չի վնասում, հանձնվում ա, հասկանում ա, որ ինքը ուժեղ ա, դիմացինը թույլ ա։ Մարդկության մեջ էլ, պարզվում ա, կա զարգացվածության աստիճան, որը չի բնոշովում դիպլոմով, բուհ ավարտելով, որոշվում ա իրա զարգացվածությամբ, որը գալիս ա ընտանիքից, գալիս ա բակից, գալիս ա իր ազգային առանձնահատկությունները ընկալելուց, և մարդկանց մեջ էլ, ըստ զարգացվածության աստիճանի, դրսևորվում է կամ դաժանություն, որը դրսևորվում է լկտիությամբ, ցինիզմով, դիմացինին ոչնչացնելու մղումով, դիմազրկելու անզուսպ մոլուցքով, և հակառակը՝ վեհանձնությամբ, համբերությամբ։

Սա նորմալ ա, ժողովուրդ ջան, և մենք պիտի հասկանանք, որ մարդկային զարգացվածության պրոբլեմը արդեն մերը չի, էդ մարդու անձնական պրոբլեմն ա, և մենք պիտի կարողանանք հանդուժել այդ մարդկանց, հասկանալ, որ դա որոշակի մի կնիք է, դժբախտություն է, էդ մարդիկ չեն հասցրել էդ աստիճանի զարգանալ, և էս սողուններին, մրջյուններին բնորոշ դաժանությամբ բավարարում են իրենց զգացմունքները»,- ասաց ՔՊ-ականը, ապա անդրադարձավ լրագրողների մշակույթին։

«Մենք խոսում ենք մշակույթի մասին տարբեր ոլորտներում․ կլինի դա քաղաքական մշակույթ, կլինի դա ազատ խոսքի մշակույթ, կլինի դա այլ մշակույթ։ Այդ մշակույթը բաղակացած է 3 բաղկացուցիչներից, որոնք իրար լրացնում են, մեկը՝ տվայլ ինստուտի մշակույթն է, օրինակ՝ ազատ մամուլի կամ հեռուստատեսության մշակույթը, երկրորդը այդ ինստիտուտը կրողների, ներկայացնողների մշակույթն է։ Օրինակ՝ խորհրդարանի դեպքում մշակույթը կա, թե ինչպիսին պիտի լինի մշակույթը, երկրորդ բաղկացուցիչը, թե ինչպիսին պիտի լինի պատգամավորը։ Երրորդը հասարակության վերաբերմունքն է դեպի այդ ինստիտուտը և այդ ինստիտուտը ներկայացնողը։ Մեր պարագայում ազատ խոսքի մշակույթի զարգանալու պահանջ կա այսօր՝ համահունչ պետության ստեղծմանը, և այս առումով մենք պիտի հասկանանք, որ այն մշակույթը, որ այսօր ունեն ազատ խոսքի դաշտի ինստիտուտները, էնքան էլ չեն համապատասխանում պետության, պետականաշինության պահանջներին, որ մենք ունենք։ Նրան ներկայացնող լրագրողները, այստեղ կարելի է հոնգուր-հոնգուր լաց լինել։ Շատ բան կա այստեղ անելու, որ լրագրողը դառնա, ոչ թե էն վիճակում, որ դիմացինը վճարում ա, ինքն էլ պարում ա, կամ էստեղ ինչպես թույլ տրվեց ասել՝ բոնուսներ ստանա իր ելույթի կամ հոդվածի համար, այլ լինի ազատ խոսքի կարևորությունը գիտակցող ու կրող լրարգրող»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»