Արտաքին 4 տարի առաջ - 17:42 19-01-2022

ՀԱՊԿ-ի վերաբերյալ իմ խոսքերը սխալ են հասկացել. Թուրքիայի նախագահի օգնական

Թուրքիայի նախագահի գլխավոր օգնական Իհսան Շեները, որը հրապարակայնորեն դատապարտել է ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունը, Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ իրեն սխալ են հասկացել, հաղորդվում է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան կայքում։

«Դեսպան Ա. Վ. Երխովն այցելել է Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի գլխավոր խորհրդական Ի. Շեներին։ <...> Ի. Շեները նշել է, որ Ղազախստանի թեմայի վերաբերյալ մեկ նախադասություն, որը պարունակվել է համաժողովի ժամանակ իր ելույթում՝ «Մենք չենք մոռացել և թույլ չենք տա մոռանալ հուլիսի 15-ը», սխալ է ընկալվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի դրանից, Ռուսաստանի դեսպանը և Էրդողանի գլխավոր օգնականը խաղաղություն ու բարօրություն են մաղթել ղազախ ժողովրդին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին