Ներքին 4 տարի առաջ - 16:52 19-01-2022

Քերոբյանի գլխին սև ամպեր են կուտակվել․ ով է նրան հավանական փոխարինողը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը թեև իր հրաժարականի խոստումը կատակ է համարում, իսկ երկնիշ տնտեսական աճի խոստումն էլ «հուսադրող հայտարարություն», այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների, նա շուտով կլքի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, Փաշինյանը նրան պարազապես կազատի։

Oragir.news-ին տեղեկացրին, որ Քերոբյանին փոխարինողի ամենահավանական թեկնածուն Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն է։ Տերյանը, հիշեցնենք, այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի գարնանը, նա «դրսից բերված» կադր էր, նախկինում նախարարությունում չէր աշխատել։

Մեր աղբյուրը նաև նշեց, որ Փաշինյանն ու կառավարող վերնախավը արդեն հոգնել են Քերոբյանի «մտքի գոհարներից», նա պարբերաբար այնպիսի հայտարարություններ է անում, որոնք դառնում են սոցցանցերում զվարճանքի առիթ, հենց սա էլ նրան ազատելու գլխավոր պատճառն է։

Բոլորովին վերջերս էր Վահան Քերոբյանն ասել, որ խցանումները տնտեսական ակտիվության ցուցիչ են, իսկ ինքն էլ մաթեմատիկայի օլիմպիադայի մասնակից է։ Նշենք, որ մենք փորձեցինք կապ հաստատել Նարեկ Տերյանի հետ՝ հասկանալու համար, թե նա նախարար նշանակվելու առաջարկ ստացե՞լ է, սակայն էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում նշված հեռախոսահամարին կատարած մեր զանգերը այդպես էլ անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի