Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:18 18-01-2022

Հայտարարվել է էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ։ Մրցույթի նպատակը մարզային դպրոցներում սովորող աշակերտների համար կրթության շարունակականության ապահովումն է, անգամ այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ չկա։

ԿՏԱԿ–ի հայտարարած մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներ ունեցող հանրակրթական դպրոցները՝ անկախ գտնվելու վայրից։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևը՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկությունները։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է։

Նշենք, որ «E-school Armenia» նախագիծը, որն իրականացնում է հեռավար կրթության ծրագրերը, մեկնարկել է 2020 թվականի մարտ ամսին՝ ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ` համավարակի պայմաններում կրթության շարունակականությունն ապահովելու համար: Հաշվի առնելով հեռավար կրթության ասպարեզում կուտակված փորձի և մասնագիտական ներուժի առկայությունը` 2021 թ․–ի սեպտեմբերից որոշվեց համակարգն ըստ անհրաժեշտության օգտագործել նաև ուսուցիչների բացակայության պայմաններում երեխաների կրթության շարունակականության ապահովման համար: Սեպտեմբերին ուսուցչի բացակայությամբ պայմանավորված՝ այս կամ այն առարկան չէր դասավանդվում Հայաստանի շուրջ 101 մարզային դպրոցներում։ Ծրագրի մեկնարկից հետո մենթորական աջակցության համար դիմել է 50 դպրոց։ Հայաստանում այս պահին կա 17 մենթոր դպրոց։ Հայտարարված նոր մրցույթի արդյունքում կընդլայնվի արդեն գործող մենթորական ցանցը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ և թիրախային դարձնել հեռավար դասընթացների կազմակերպումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր