Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 23:59 17-01-2022

Զբաղվածությանս մեջ անգամ մտքով միշտ քեզ հետ եմ ու գիտեմ՝ դու էլ իմ․ Լուսինե Թովմասյանի ջերմ շնորհավորանքը մայրիկին

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում ջերմ լուսանկար է հրապարակել մոր հետ և շնորհավորել է նրան ծննդյան օրվա կապակցությամբ։

Լուսինեն գրել է․ «Մամ ջան, դու իմ կյանքի ամենակարևոր մարդն ես: Ոչ մի րոպե չեմ պատկերացնում առանց քեզ։ Զբաղվածությանս մեջ անգամ մտքով միշտ քեզ հետ եմ ու գիտեմ՝ դու էլ իմ։ Իմ ամեն օրվա սկիզբը դու ես՝ օրս սկսվում է քո ձայնով և նույն կերպ ավարտվում։ Դու իմ ամենահարազատ ընկերն ես, ում հետ կիսվել եմ ամեն ինչ ու ստացել կյանքիս ամենամնայուն խորհուրդները: Մա՜մ, դու օրինակ ես ինձ համար, ու երանի ես էլ կարողանամ քեզ նման ընկեր դառնալ երեխաներիս համար: Դու միայն առողջ եղիր, մնացածը մենք կիրականացնենք։ Շնորհավոր ծնունդդ, Մամուլիկս»,- գրել է Լուսինեն։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին