Արտաքին 4 տարի առաջ - 22:13 17-01-2022

Լուկաշենկոն հայտարարել է Լեհաստանի և Ուկրաինայի մոտ զորավարժությունների անցկացման մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների անցկացման վայրի մասին։ Նա նշել է, որ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Միութենական պետության արևմտյան և հարավային սահմանների մոտ չպլանավորված զորավարժությունների հնարավորությունը։ Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը։

«Այսօր մենք տեսնում ենք, որ մենք պետք է զորավարժություններ անցկացնենք արևմտյան և հարավային այս տարածաշրջանում՝ «բելառուսական պատշգամբում», - ասել է Լուկաշենկոն՝ լսելով համատեղ օպերատիվ վարժանքների հայեցակարգի մասին զեկույցը։

Քաղաքական գործիչը նշել է, որ զորավարժությունները չպետք է լինեն միայն բելառուսական։ Լուկաշենկոյի խոսքով՝ զորավարժությունների ընթացքում պետք է մշակվեն որոշակի պլաններ Բալթյան երկրների ու Լեհաստանի, ինչպես նաև Ուկրաինայի հետ առճակատման համար։

Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ զորավարժությունները կսկսվեն փետրվարին։ Զորավարժությունների մեկնարկի ստույգ ամսաթիվը կորոշվի ավելի ուշ։

«Ճշգրիտ ամսաթիվը որոշեք, տեղեկացրեք մեզ, որպեսզի մեզ չպնդեն, թե մենք որոշ զորքեր ենք դուրս բերել ծովածոցից, գրեթե պատրաստվում ենք կռվել», - հրահանգել է Լուկաշենկոն պաշտպանության գերատեսչության ղեկավարին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին