Արտաքին 4 տարի առաջ - 17:06 17-01-2022

Մինսկի ազգային օդանավակայանում ձերբակալվել է 24-ամյա ՀՀ քաղաքացի, որը հայրենիքում մեղադրվում է սպանության համար

Մինսկի ազգային օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, որը հայրենիքում մեղադրվում է սպանության համար, հայտնում է ԲելՏԱ-ն՝ Բելառուսի Պետական սահմանային կոմիտեին հղումով։

«Հայաստանի 24-ամյա քաղաքացին փորձել է թաքնվել քրեական հետապնդումից: Դեկտեմբերի 29-ին երիտասարդը մյուս ուղևորների հետ ստուգվում էր Բաթումի-Մինսկ չվերթի համար: Նա սահմանային հսկողության աշխատակցին ներկայացրել է կեղծ վավերական փաստաթուղթ: Կեղծիքն աննկատ չի մնացել: Օտարերկրացին կալանավորվել է մինչև ինքնության պարզումը»,- ասել է Պետական սահմանային կոմիտեն։

Պարզվել է, որ այդ կերպ տղամարդը փորձել է խուսափել այն հանցագործությունների կատարման պատասխանատվությունից, որոնք Հայաստանում որակվում են որպես սոցիալապես վտանգավոր արարքներ՝ սպանություն, սպանության փորձ և ապօրինի զենք-զինամթերք ձեռքբերում ու պահպանում։

Հայաստանի քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները տեղեկություն են տարածել Երևանի բնակչի կողմից կատարված հանցագործության հանգամանքների մասին։ Պատճառները, որոնք դրդել են երիտասարդին սպանություն գործել անցյալ տարվա սեպտեմբերի վերջին, պարզ են՝ վիճաբանություն ռեստորանում, ծեծկռտուք, 15 կրակոց հակառակորդի և ընկերների ուղղությամբ։

Այժմ որոշվում է Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածով` գիտակցաբար կեղծված փաստաթուղթ օգտագործելու համար քրեական գործ հարուցելու և մեղադրյալի հետագա արտահանձնման հարցը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին