Ներքին 4 տարի առաջ - 23:31 15-01-2022

Հայաստանում պետք է արմատավորել «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» մտայնությունը․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը բողոքում են իրենց երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումից՝ հատկապես կապված հացամթերքի և վառելիքի գնի թանկացումների հետ։

Սակայն դա այդքան էլ ուշագրավ չէր լինի, եթե հաճախ այդ համատեքստում չարծարծվեր Արցախի խնդիրը։ Միջին վիճակագրական բողոքավոր ադրբեջանցիները բարձրացնում են հետևյալ հարցը՝ «ինչների՞ս էր պետք Ղարաբաղը, եթե մեր կենսամակարդակը չի բարելավվել, այլ ընդհակառակը՝ վատթարացել է»։

Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց ադրբեջանական հասարակության մեջ կսկսվի ցավալիորեն հենց մեզ քաջածանոթ ընդհանրացված «Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք» լյումպենային կաղապարի սերմանումը, որին զուգահեռ Հայաստանում պետք է արմատավորել «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» մտայնությունը:

Կասեք` ինչո՞ւ: Որովհետև, դիցուք, էլեկտրաէներգիայի և հացահատիկի մասով, մեզ համար գոնե պետք է պարզ լինի, որ Արցախից այժմ բռնազավթված հատվածներն էին զգալիորեն ապահովում մեր լավ ապրելը առնվազն այս ոլորտներում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում