Ներքին 4 տարի առաջ - 16:54 15-01-2022

«Beeline»–ի բաժանորդները զրկվել են ինտերնետից. հայտնի է պատճառը

«Beeline»–ը տեղեկացնում է, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։ «Վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները։ Դրա հետևանքով մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից»,–ասված է ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

Միաժամանակ, «Beeline»–ը վստահեցնում է` Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար: Ընկերությունն իր բաժանորդների ներողամտությունն է հայցում։

Նշենք, որ ընկերության բազմաթիվ բաժանորդներն արդեն իսկ սոցցանցերում հայտնել էին, որ ինտերնետի խնդիր կա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում