Ներքին 4 տարի առաջ - 16:02 14-01-2022

Ոստիկանները Արցախից տեղահանված ընտանիքներին բերման են ենթարկել

Ոստիկանները արդեն 2 օր է՝ տեռոր են անում Նորքի այգիներում բնակություն հաստատած, պատերազմից հետո Արցախից տեղահանված ընտանիքներին։ Բանն այն է, որ ընտանիքները հոսանք չունեն, և փողոցային լույսերից հոսանք են քաշել, երեկ և այսօր, ոստիկանները եկել և տեղահանված արցախցիներին բերման են ենթարկել։

Oragir.news-ի հետ զրույցում բնակիչներից տիկին Լուսինեն ասաց, որ բերման ենթարկվածները դեռևս չեն վերադարձել․ «2 հոգու բերման են ենթարկել, դեռ բաց չեն թողել, ընդհանրապես բոլորին էին ուզում տանել, բայց մենք ասացինք՝ տղամարդիկ չեն գալու, մենք ենք գալու։ Մենք անցած տարվանից ապրում ենք Նորքի այգիներ 180-ում, հոսանք չենք ունեցել 6-7 ամիս, «դվիժոկ» ենք օգտագործել, քանի որ «դվիժոկն» էլ փչացել էր, մենք էլ գումար չունեինք դա վերանորոգելու, փողոցի լույսերից հոսանք էինք քաշել մոտ մեկ ամիս առաջ։ Ոստիկանները եկել, ասում են․ «Դուք հոսանք եք գողացել»։ Երեկ 2 տղամարդու են տարել, այսօր էլ են 2 տղամարդու տարել։ Որ դուք գաք, տեսնեք, թե մենք ինչ պայմաններում ենք ապրում, հունվար ամիսն է, բայց մեր տներում կարիճ կա։ Բոլորին ուզում էին տանել, ուղղակի մենք՝ ընտանիքներով չթողեցինք, որ մեր տղամարդկանց տանեն, ամիսունս մի ձեռքով է, ինքը օրը մեջ աշխատանքի է, իրեն էլ էին ուզում տանել, քանի որ չթողեցինք՝ տանեին, 2 հոգու տարան»,- ասաց բնակիչը։

Հարցրինք՝ ոստիկանները ո՞ւժ էլ են կիրառել․ «Այո, իրենք իրենց ոնց ուզում են, պահում են։ Ահագին ժամանակ է՝ տարել են, դեռ բաց չեն թողել»,- ասաց բանկիչը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը