Միտք 4 տարի առաջ - 20:27 12-01-2022

Լպիրշություն՝ պետական մակարդակով

Պատերազմում զինվոր կորցրած 27 մայր երեխայի է սպասում: Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող «Անպտղության հաղթահարման ծրագրին» դիմած՝ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների մայրերից 2-ն էլ արդեն երեխա են ունեցել: Մայրանալն, անշուշտ, աստվածային պարգև է, սակայն այս պարագայում այդ խորհուրդն անսահման ողբերգականություն է ամփոփում իր մեջ:

Պետությունը ապաշնորհ ղեկավարի պատճառող սպանել է երիտասարդների մի ամբողջ սերունդ, նրանց մայրերին դարձրել սևազգեստ ու հիմա փորձում է մխիթարություն բերել: Եվ դա շահարկվում է ամենաբարձր մակարդակով, մատուցվում իբրև լավություն: Մնում է՝ առաջիկա ասուլիսում վարչապետը դա ներառի իր 100 փաստերի մեջ:

Ընդ որում, բանը հասել է նրան, որ Նիկոլ Փաշինյանն առանց անհարմար զգալու ամանորյա իր ուղերձում հայտարարում է, թե որդեկորույս բազմաթիվ ընտանիքներում վերածնվում են նահատակները, որովհետև նորածինները կրում են իրեն զոհված եղբոր անունը, ազգանունն ու հայրանունը:

Ինչ իմանային սահման պահող տղաները, որ իրենց նախ ելակ են տալու, որ հետո մահվան երախն ուղարկեն, մի զույգ ներքնաշոր են հատկացնելու, որ հետո շեփորեն ԱԺ ամբիոնից, սուլելով պարելու են իրենց զորամասում, որ հետո իրենց մատաղ անեն:

Տխուր է, դեժավյու ես ապրում. Ապրիլյան պատերազմից հետո էլ տղաների հուղարկավորությանը մասնակցող բարձրաստիճան զինվորականներից մեկն ասում էր՝ դուք տվեցիք մեզ զինվոր, մենք ձեզ վերադարձնում ենք հերոս: Ուղղակի այն ժամանակ մեր հայրենիքի մեծ մասը թշնամուն հանձնված չէր, տղաների աճյուններն էլ չէին պահվում տոպրակներում:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը