Արտաքին 4 տարի առաջ - 17:59 12-01-2022

Ռուսաստանը Ղազախստանում կիրառել է գերզենք. Soha

Ղազախստանում ցուցարարների կայծակնային ջախջախման պատճառը Ռուսաստանի կողմից եզակի «Լեեր» համալիրի կիրառումն էր։ Բջջային և արբանյակային կապի միջոցով հաշվարկվել են ցուցարարների տեղակայման հիմնական շրջանները։ Նրանց 20-հազարանոց բանակը ջախջախել են 24 ժամում։

Վիետնամական Soha պարբերականը հստակեցրել է, որ ցուցարարները կապի կորստից հետո հայտնվել են միմյանցից առանձնացած վիճակում։ Նրանք չեն կարողացել համակարգել իրենց գործողությունները և ջախջախվել են։ Ինչպես հաղորդում է «Ավիա.պրո» պարբերականը, ռուս խաղաղապահները կարողացել են գաղտնալսել նրանց բանակցությունները և բացահայտել գտնվելու ստույգ վայրը։ Ստացված տեղեկատվության հիման վրա ղազախ ուժայինները դարաններ են պատրաստել:

Ռուսական ՌԷՊ համակարգերի օգնությամբ զինվորականները խլացրել են բջջային կապը ցուցարարներին ոչնչացնելու պահին և նրանց թույլ չեն տվել համալրում կանչել։ Վիետնամական պարբերականը պնդում է, որ իրավիճակը Ղազախստանում կարգավորվել է միայն «Լեեր» համալիրների օպերատիվ տեղակայման շնորհիվ։

Դրանց կիրառումը «Օռլան-10» անօդաչու թռչող սարքի հետ հայտնվել է Ալմաթիում արված տեսահոլովակի մեջ։ «Լեեր-3»-ի կիրառման մեկ այլ հաստատում էր հունվարի 6-ին Ալմաթիում և Նուրսուլթանում բջջային կապի աշխատանքի խաթարումը։

«Անկասկած, այդ զենքերը հանգեցրել են այն բանին, որ Ղազախստանում ապստամբ ուժերը կորցրել են կապը միմյանց և «օտար համակարգողների» հետ։ Կորցնելով հրամանատարությունը՝ խմբերը չեն կարողացել միմյանց հետ համաձայնեցված գործել և վնասազերծվել են զինվորականների կողմից»,- ամփոփել է Sоhа պարբերականը։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան