Արտաքին 4 տարի առաջ - 14:43 12-01-2022

Պաղպաղակը օգնում է «օմիկրոնի» դեպքում. Eat This, Not That

Չափազանց դժվար է համավարակի մեջ գտնել լուսավոր կողմ, բայց, այնուամենայնիվ, այն կա։ Օրինակ՝ պաղպաղակը կարող է օգնել նրանց, ովքեր վարակվել են կորոնավիրուսի նոր շտամով՝ «օմիկրոնով»:

Այս մասին Eat This, Not That! պարբերականին հայտնել է բժշկական գիտությունների դոկտոր, Սուրբ Ջոզեֆի հիվանդանոցի աուտոիմունային և ռևմատիկ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Լախիտան: Նա խորհուրդ է տվել (դիաբետի բացակայության դեպքում) պաղպաղակ ուտել։

«2020 թվականի դեկտեմբերին ես հիվանդացա կորոնավիրուսով: Ամենավատ ախտանշանը կոկորդի ցավն էր, և ես նվազեցրի տհաճ զգացողությունները պաղպաղակով: Վստահ չեմ, որ այն ինձ դուր եկավ, ես չզգացի համը: Ցավոք, վիրուսը փչացրեց նաև այս հաճույքը»,- ասել է բժիշկը։

Լախիտան հավելել է, որ պաղպաղակն ունի այլ առավելություններ ևս COVID-19-ով հիվանդ մարդկանց համար։ Օրինակ՝ որոշ COVID պացիենտներ կորցնում են քաշը ուտելու ցանկության բացակայության պատճառով։ Պաղպաղակը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, ինչն օգնում է պացիենտներին իրենց զգալ լիարժեք և բավարարված:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին