Արտաքին 4 տարի առաջ - 12:09 12-01-2022

ԿԺԴՀ-ն հաստատել է գերձայնային հրթիռի փորձարկումը

ԿԺԴՀ-ն անցկացրել է գերձայնային հրթիռի փորձարկում, դրա մարտագլխիկը թիրախը խոցել է հազար կիլոմետր հեռավորության վրա. փորձարկմանը հետեւել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը: Այդ մասին հաղորդել է ԿԺԴՀ-ի Աշխատանքնային կուսակցության պաշտոնական տպագիր մարմինը՝ «Նոդոն Սինմուն» թերթը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեան հունվարի 11-ին մոտավորապես 07:27-ին (Երեւանի ժամանակով 02:27-ին) երկրի ներքին շրջաններից Ճապոնական ծովի կողմն իրականացրել է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում:

Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեն պաշտոնապես հայտարարել է, որ հրթիռը թռել անցել է առնվազն 700 կիլոմետր, իսկ առավել մեծ արագությունը կազմել է 10 Մախ՝ 60 կիլոմետր առավել բարձր թռիչքի ժամանակ:

Հարավկորեացի զինվորականների կարծիքով, այդ արկն «ավելի կատարելագործված է», բայց կոմիտեում առայժմ հրաժարվել են հաստատել, թե այն արդյոք գերձայնային հրթիռ է:

«Ընկեր Կիմ Չեն Ընը հունվարի 11-ին հետեւել Է գերձայնային հրթիռի փորձնական արձակմանը: Փորձարկումը հերթական անգամ անցել է հաջողությամբ… մարտագլխիկը թիրախը ծովում խոցել է հազար կիլոմետր տարածության վրա»,-հաղորդել է թերթը:

Ինչպես նշել է հարավկորեական «Ռյոնհափ» գործակալությունը, «Նոդոն Սինմուն»-ի կողմից հրապարակված ֆոտոյից երեւում է որ հունվարի 11-ին արձակված հրթիռի մոդելը շատ նման է հունվարի 5-ին արձակված հրթիռի մոդելին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում