Ավելին 4 տարի առաջ - 22:05 11-01-2022

«Ոսկե գլոբուսի» մրցանակակիրն առաջին անգամ տրանսգենդեր դերասանուհի է

Տրանսգենդեր դերասանուհի Միքայելա Ջաե Ռոդրիգեսը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին, հայտնում է մրցանակաբաշխությանTwitter-ի էջը։ Սա առաջին նման դեպքն է ամերիկյան կինոմրցանակի պատմության մեջ։

Նա դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի է ճանաչվել։

Այս տարի «Ոսկե գլոբուսի» 79-րդ մրցանակաբաշխությունն անցկացվեց փակ ձևաչափով՝ առանց լրատվամիջոցների, աստղերի և հյուրերի։ NBC ալիքով, ինչպես նաև առցանց տեսահեռարձակում չկայացավ։ Միջոցառման միակ աստղային հյուրերն են եղել դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսը և դերասան Առնոլդ Շվարցենեգերը։

Նրանք «մասնակցել են» արարողությանը առցանց ձևարափով՝ տեսաուղերձներ ձայնագրելով ի աջակցություն մրցանակի և դրա կազմակերպչի՝ Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի (HFPA), այն բանից հետո, երբ Հոլիվուդը որոշեց զանգվածաբար բոյկոտել «Ոսկե գլոբուսը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը