Արտաքին 4 տարի առաջ - 18:57 11-01-2022

Մենք աջակցում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. Վանի գործարարների միության նախագահ

«Վանի գործարարների առևտրաարդյունաբերական միության» գործադիր տնօրեն Զահիր Քանդաշօղլուն անվերապահ աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Նա հիշեցրել է, որ Կարսի Աքյաքա և Իգդիրի Ալիջան անցակետերով Թուրքիան կապվում է Գյումրիի և Երևանի հետ, սակայն այս պահին 2 անցակետերն էլ փակ են:

«Չնայած անցակետերի փակ լինելուն՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև Վրաստանի ու Իրանի միջոցով առևտուր կատարվում է: Ամեն օր Երևանից Ստամբուլ ինքնաթիռի չվերթներ (թռիչքների մասին նրա տեղեկությունը հնացած է-խմբ.) ու ավտոբուսի ցամաքային կապ կա: Հայաստանի ավելի քան 100 հազար քաղաքացիներ Ստամբուլում ապրում և աշխատում են: Մյուս կողմից էլ՝ Երևանում լահմաջոյի, էլեկտրական ու շինարարական ապրանքների վաճառքի կետեր հիմնած Թուրքիայի քաղաքացիներ կան»,- ասել է Քանդաշօղլուն:

Վերջինիս խոսքով՝ սահմանի բացումը, առևտրի աշխուժացումից բացի, կհանգեցնի նաև ժողովուրդների շփմանն ու երկխոսությանը, ինչպես նաև կարող է օգտակար լինել Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա խնդիրների լուծման տեսանկյունից:

«Մենք տարիներ շարունակ ասում ենք, որ ոչ մի երկրի հետ եղած խնդիրները չպետք է անդրադառնան առևտրի վրա: Չպետք է մաքսակետերը փակել ու արգելք դնել առևտրի վրա, քանի որ դա բոլոր երկրների համար, հատկապես առևտրի բնագավառում, մեծ կորուստների է հանգեցնում: Մեր կազմակերպությունը այս հարցով զեկույցներ է ներկայացրել նախագահ Էրդողանին ու այլ պատկան մարմիններին: Այս համատեքստում անվերապահորեն աջակցում ենք Հայաստանի հետ մեր երկրի սկսած կարգավորման գործընթացին: Կարծում եմ, որ դրա շրջանակներում մեր տարածաշրջանի համար բավականին օգտակար կլինի Վանից Երևան և Ադրբեջան ինքնաթիռի չվերթների անհապաղ մեկնարկումը»,- ասել Քանդաշօղլուն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան