Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:42 11-01-2022

Ընդդիմադիր պատգամավորը ԿԲ փոխնախագահից 320 000 դրամ պարտք խնդրեց

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանից 320 000 դրամ պարտքով գումար խնդրեց։

«Եթե ես ձեզանից խնդրեմ 320 000 դրամ մինչև վաղն առավոտը, ինչո՞ւ պետք է դուք ինձ դա բանկով փոխանցեք»,- ասաց նա։

Երիցյանը պատասխանեց, որ այդքան գումար չունի, ընդամենը 6-7 հազար դրամ կանխիկ գումար ունի։

«Ես կասեմ` հեռախոսով ինձ հաշվիդ համարն ուղարկի, 5 վայրկյանում այդ գումարը կնստեր հաշվիդ»,- ասաց Երիցյանը։

Այս երկխոսությունն ընդդիմադիր պատգամավորի ու ԿԲ փոխնախագահի միջև տեղի ունեցավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում ԿԲ-ի առաջարկած փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է 2024թ-ի հունվարի 1-ից 20 000 դրամը գերազանցող բոլոր վճարումները, այդ թվում` ֆիզիկական անձանց միջև փոխանցումները, իրականացնել անկանխիկ եղանակով։

ԿԲ նախագահն ընդդիմադիր պատգամավորին վստահեցրեց, որ անկանխիկ փոխանցումն ավելի ապահով է. կանխիկ գումարը նրանից կարող էին հաջորդ պահին գողանալ, իսկ անկանխիկը` ոչ։

Ներսես Երիցյանը նաև շեշտեց, որ նման փոխանցումների դեպքում բանկային ծառայության դիմաց քաղաքացին չի վճարում, քանի որ ՀՀ-ում բանկային փոխանցումներն ու կանխիկացումն ազգային արժույթով անվճար է։

Ի դեպ, ըստ օրենքի, անգամ ֆիզիկական անձանց միջև փոխանցումնրը վերահսկելու է ՊԵԿ-ը։ Խախտում արձանագրելու դեպքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցվելու են վարչական վարույթներ։

Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտների միջև փոխանցումներին, Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ ԿԲ-ն փոփոխություներ է նախատեսում նաև այս ոլորտում` նվազեցնելու բանկային միջնորդավճարները, որպեսզի իրվաբանական անձինք այս փոփոխությունից ևս չտուժեն։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով