Ներքին 4 տարի առաջ - 21:38 10-01-2022

Կապան համայնքի գյուղական բնակավայրերում նոր ղեկավարներ են նշանակվել

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հունվարի 8-ին աշխատանքային այցով եղել է Սյունիք և Շիկահող գյուղական բնակավայրերում և տեղի բնակիչներին ներկայացրել նշյալ գյուղերի նորանշանակ ղեկավարներին՝ Գառնիկ Հարությունյանին և Զորիկ Նավասարդյանին։

Այդ մասին տեղեկանում ենք Կապանի համայնքապետարանից։

Համայնքի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավարներ Արթուր Մանուչարյանին և Տիգրան Հովհաննիսյանին՝ կատարած աշխատանքի և գրանցած արդյունքների համար, իսկ նորանշանակ ղեկավարներին մաղթել բեղմնավոր ու հետևողական աշխատանք գյուղի կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ։

Նշենք, որ Տիգրան Հովհաննիսյանը Շիկահող գյուղի բնակիչ է, ով հասարակական հիմունքներով ստանձնել էր վարչական ղեկավարի պարտականությունների կատարումը՝ գյուղի վարչական ղեկավարի աշխատանքից ազատվելուց հետո։

Եվ՛ Սյունիք, և՛ Շիկահող գյուղական բնակավայրերում համայնքի ղեկավարը անմիջական շփումներ ունեցավ բնակիչների հետ, ներկայացրեց առաջիկայի համար նախատեսված ծրագրերը, լսեց նրանց հուզող հարցերն ու դժգոհությունները, որոնք հիմնականում վերաբերում էին անվտանգությանը, գյուղամիջյան ճանապարհներին, խմելու և ոռոգման ջրերին։

Բարձրաձայնված խնդիրներին համայնքի ղեկավարը տվեց սպառիչ և ամբողջական պատասխաններ։ Որոշ հարցերի առնչությամբ էլ հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը՝ դրանց լուծում տալու համար։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն