Արտաքին 4 տարի առաջ - 13:58 09-01-2022

Բլինկենի՝ Ղազախստանում իրավիճակի կարգավորման հարցում Ռուսաստանի դերի վերաբերյալ հայտարարությունը վկայում է հուսահատության մասին․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը Ղազախստանում իրավիճակի կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին վկայում է հուսահատության և փաստարկների բացակայության մասին։ Ավելի վաղ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել էր, որ «եթե ռուսները ձեր տանը են, երբեմն դժվար է ստիպել նրանց հեռանալ»:

Մարիա Զախարովան Youtube «Соловьев Live» ալիքի եթերում այդ հայտարարությունը մանկամտություն է անվանել։ Նրա կարծիքով՝ սա նույնիսկ ռուսաֆոբիա չէ, դա հուսահատություն է՝ փաստարկների բացակայության պատճառով։

«Ի վերջո, տեսեք, մի իրավիճակում, երբ այժմ հարցեր են տալիս Ղազախստանում գտնվող ամերիկյան ներկայացուցիչներին, նրանք հրապարակայնորեն շփոթված են: Նրանք չգիտեն ինչ ասել: Նայեք այս մանկական բամբասանքներին և անհեթեթությանը, որ ասում են», - նշել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ Բլինկենի հայտարարությունը կոպիտ էր անվանել։ Գերատեսչությունն առաջարկել է վերհիշել պատմության այլ դասեր։ Երբ ամերիկացիները քո տանը են, «դժվար է ողջ մնալ, չթալանվել կամ չբռնաբարվել»:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին