Արտաքին 4 տարի առաջ - 21:13 05-01-2022

Քիչ հավանական է, որ Ղազախստանում իշխանության գան հակառուսական ուժեր. Կալաշնիկով

Քիչ հավանական է, որ Ղազախստանում իշխանության գան հակառուսական ուժեր: ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը՝ հույս հայտնելով, որ Ղազախստանի ղեկավարությունը կկարողանա կարգավորել իրավիճակը:

«Հրաշալի պատկերացնում ենք՝ ինչ նշանակություն ունի մեզ համար Ղազախստանը․ դա մեր ամենաերկար սահմանն է, և ես կարծում եմ, որ այդպես չի լինի»,- ասել է Կալաշնիկովը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ն ռիսկեր, որ Ղազախստանում իշխանության կգան հակառուսական տրամադրվածություն ունեցող ուժեր։

Ըստ Կալաշնիկովի՝ գազի գնի դեմ ակցիաների առիթից «կայծակնային արագությամբ օգտվել են Ղազախստանում իրավիճակի ապակայունացմամբ շահագրգռվածները»: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչ արագությամբ են բողոքի ցույցերին միջամտել «արևմտամետ ինտերնետ ալիքները, որոնք սկսել են մարդկանց ներգրավել ցույցերին և կոորդինացնել նրանց»։

«Սա իհարկե, Ղազախստանի ներքին գործն է, սակայն մեզ համար, անկասկած, կարևոր է»,- ասել է Կալաշնիկովը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում