Ներքին 4 տարի առաջ - 12:08 02-01-2022

Հունվարի 2-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 27 նոր դեպք

Հայաստանում հունվարի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 27 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345.007-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 7977 է:

Հունվարի 2-ի դրությամբ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1507 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9482-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 166 է, ընդհանուր առողջացածներինը՝ 331.858: Մեկ օրում արվել է 1851 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2.574.697 թեստ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է