Արտաքին 4 տարի առաջ - 17:58 29-12-2021

Վրաստանում աղբավայրից վաճառել են ժամկետանց մթերք

Արևելյան Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանում աղբահավաքման չորս աշխատակիցներ ձերբակալվել են կոմերցիոն կաշառքի մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

Քննության տվյալներով՝ ամբաստանյալները գումարի դիմաց աղբավայրից պարբերաբար իրացրել են օգտագործման համար ոչ պիտանի և ոչնչացման համար նախատեսված մսամթերք ու հրուշակեղեն։ Ժամկետանց ապրանքների թվում են եղել վրացական և արտասահմանյան ընկերությունների ապրանքներ, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնավոր անձանցից մեկի տնից առգրավել են 1115 կգ ժամկետանց հրուշակեղեն և 1105 կգ ժամկետանց մսամթերք, որ ձեռք էր բերվել աղբահավաքման աշխատակիցների կողմից։

Հետաքննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 198, 220 և 221 հոդվածներով՝ «մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր մթերքի արտադրություն, ներմուծում կամ իրացում», «լիազորությունների չարաշահում», «կոմերցիոն կաշառք»:

Հանցագործության համար առավելագույն պատիժը կազմում է 4-6 տարվա ազատազրկում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում