Ներքին 4 տարի առաջ - 22:49 27-12-2021

Քննարկվել է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի թիրախային ծրագրի իրականացման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն կառավարության ծրագրով սահմանված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման ծրագրի ընթացքի վերաբերյալ:

Վարչապետը, անդրադառնալով թեմային, ասել է հետևյալը.

«Այս տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք արձանագրել ենք մեր հանձնառությունը Հայաստանի կրթության և, մասնավորապես, հանրակրթության ոլորտում էական բարեփոխումներ և ներդրումներ անելու ուղղությամբ: Մասնավորապես, խոսել ենք 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու ծրագրի մասին:

Մեր հիմնական նպատակը որակյալ կրթության հասանելիության մակարդակը հանրապետությունում բարձրացնելն է: Քանի որ տարին ավարտվում է, և մի քանի օրից մուտք կգործենք 2022 թվական, այսօրվա քննարկման նպատակն է արձանագրել, թե ուր ենք հասել ծրագրի իրականացման ուղղությամբ: Ավելորդ չէ նշել, որ այն ներառված է կառավարության գործունեության 2021-2026թթ. ծրագրում, կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների ցանկում: Այսօր կփորձենք ավելի մանրամասնել և հնարավորինս կանխատեսելի դարձնել մեր առաջիկա անելիքներն այս ուղղությամբ»:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սահմանված թիրախի իրացման մեթոդաբանությունը, դրա կիրառմամբ կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները: Նշվել է, որ ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում իրականացվել է նախադպրոցական և դպրոցական կրթական ծառայության կարիքի որոշում, հետևյալ սկզբունքներով՝ կարիքի տեղորոշում, ամբողջական ախտորոշում և ամբողջական կազմակերպման մեթոդի որոշում: Որպես օրինակ ընտրվել է Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքը, որը ներառում է 31 գյուղական բնակավայր, շահառու երեխաների թիվը հասնում է 1000-ի: Այստեղ նախատեսվում է կրթության կազմակերպում 13 վայրում: Նախապատրաստական աշխատանքների շրջանակում կատարվել են շենքերի տեղազննում, անհրաժեշտ գույքի ցանկի ճշգրտում, տրանսպորտային երթուղիների քարտեզագրում, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման մրցույթներ: Ներկայումս քննարկվում է ծրագրի ֆինանսական բաղադրիչը: Նույն մոդելով տեղորոշվել է կրթական ծառայության կարիքը Սյունիքի Տաթև, Քաջարան, Մեղրի խոշորացված համայնքների համար, ընթացքի մեջ է մարզի մյուս խոշորացված համայնքներում տեղորոշումը։ Գործում է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, աշխատանքն իրականացվում է ՀՀ վարչապետի համապատասխան որոշման ժամկետներին համաձայն: Սյունիքում աշխատանքներն ամփոփելուց հետո նախատեսվում է նույն մեթոդաբանությունը գործարկել մյուս մարզերում։

Ըստ պլանավորման՝ 2022թ. նախատեսվում է իրականացնել շուրջ 170 դպրոցի և 130 մանկապարտեզի՝ ընթացքի մեջ գտնվող կամ ավարտվող կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ: Ընդ որում, այս թիրախային ցուցանիշները չեն ներառում հնարավոր սուբվենցիոն և այլընտրանքային ծրագրերը:

Վարչապետի հարցադրմանն ի պատասխան ներկայացվել է նաև մասնագիտական կադրերի ներգրավման միասնական քաղաքականության մշակման ընթացքը:

Խորհրդակցությանն արծարծվել են նախանշված թիրախին հասնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին, ընթացիկ տեմպին, նույն չափանիշներով սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, ենթակառուցվածքային հագեցվածությանը վերաբերող և այլ հարցեր: Ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Վարչապետը կարևորել է ծրագրի հիմքում հայեցակարգային այն մոտեցման կիրառումը, որի ներքո նախադպրոցական, դպրոցական, մշակութային, սպորտային և մյուս բաղադրիչները դիտարկվում են մեկ ամբողջության մեջ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Համբարձում Մաթևոսյանին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել գործընթացը խթանելուն միտված գաղափարները և կարևորելով համատեղ սինխրոնիզացված աշխատանքը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում