Արտաքին 4 տարի առաջ - 12:51 26-12-2021

Ֆրանսիան հայտնում է կորոնավիրուսի վարակվածության ռեկորդային աճի մասին

Ֆրանսիայում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 104 հազար դեպք, սա ռեկորդային ցուցանիշ է համաճարակի սկզբից ի վեր։ Այդ մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ին, հաղորդել Է AFP-ն:

Միաժամանակ մեկ օր առաջ հայտնաբերվել է 94 հազար նոր դեպք։

Իր հերթին, Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանն ​​այս շաբաթ քաղաքացիներին զգուշացրել է կորոնավիրուսի նոր ալիքի մասին։

Երկրի իշխանությունները կորոնավիրուսի դեպքերի աճը կապում են Omicron COVID շտամի տարածման, ինչպես նաև Սուրբ Ծննդին նախորդող վերջին օրերին անցկացված թեստերի քանակի ավելացման հետ։ Մասնավորապես, հինգշաբթի օրը Ֆրանսիայում կատարվել է 1,55 միլիոն թեստ, ինչը ռեկորդային է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պորտուգալիայում գերիշխող էր դարձել Omicron շտամը: Երկրում պատվաստումների բարձր մակարդակ կա, սակայն վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերը կրկին կտրուկ աճել են։

Զեկուցվել է նաև, որ Չինաստանում COVID-19-ի օրական դեպքերի թիվը կտրուկ աճել է։ Նոր վարակների գրեթե կեսը Չինաստան է ներմուծվել արտերկրից, ավելի քան 20 մարդ ասիմպտոմատիկ է:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին