Արտաքին 4 տարի առաջ - 11:56 26-12-2021

Հրապարակվել են 2015 թվականին Թուրքիայի կողմից խոցված Սու-24Մ օդաչուի փրկության կադրերը

Անօդաչու թռչող սարքը նկարահանել է օդաչու Կոնստանտին Մուրախտինի փրկության դրվագները, երբ 2015 թվականին թուրքական կործանիչը խոցել է Սու-24Մ ինքնաթիռը։ Նա ողջ է մնացել, նրան տարհանել են սիրիական հատուկ ջոկատայինները։

Փրկարար խումբը ստիպված է եղել հասնել ռուս զինվորականներին գրոհայինների կողմից գրավված տարածքով։ Հրապարակվել են օդաչուի փրկության կադրերը։ Տեսանյութը տեղադրվել է «Ալեքսանդր Ռոգատինի հեղինակային հաղորդում» ստուդիայի կողմից Youtube-ի ալիքում։

Կադրերում երեւում են Սու-24Մ ինքնաթիռի անկման հետեւանքները։ Նրա հրամանատար Օլեգ Պեշկովը սպանվել է հրազենից։ Կադրերում երեւում է, թե ինչպես են զինյալները ՀՕՊ-ից գնդակոծում անտառը։ Այդ պահին այնտեղ պարաշյուտով իջել է Մուրախտինը։

Օդաչուները վայրէջք են կատարել մի տարածքում, որը բառացիորեն լի էր զինյալներով: Վայրէջքի տարածքում մոտ երկու տասնյակ պիկապ է եղել։

2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական կործանիչները խոցել են ռուսական Սու-24Մ ռմբակոծիչը։ Այնուհետ Անկարան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքը խախտելու մեջ։ Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում և չի մտել Թուրքիայի օդային տարածք։ Դրանից հետո Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները կտրուկ վատացել են։ Ռուսաստանը Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական միջոցներ է կիրառել. Այնուհետև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներողություն է խնդրել Պեշկովի մահվան համար։ Այս գործողությունները հաշտեցրել են Մոսկվային և Անկարային։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին