Արտաքին 4 տարի առաջ - 16:57 25-12-2021

ՌԴ առողջապահության նախարարը՝ «օմիկրոն»-ի վերաբերյալ ՀԱՀ-ում հավաքած տվյալների մասին

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ ռուս մասնագետները, ովքեր գտնվում էին Հարավային Աֆրիկայում, կարողացել են գնահատել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի որոշ առանձնահատկություններ։ Մասնավորապես, այն զգալիորեն ավելի արագ է տարածվում, քան մյուս շտամները։

Ախտանշանների առումով, պարզվել է, «օմիկրոն»-ը նման է գրիպին, հավելել է Մուրաշկոն։

Ռուսաստանի առողջապահության նախարարության ղեկավարը նաև նշել է, որ կորոնավիրուսի ախտորոշման բոլոր թեստերը կարողանում են ցույց տալ վիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամը։ Դրա դեմ ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը փոքր-ինչ ավելի ցածր է, քան մյուս շտամների դեմ, սակայն վերապատվաստումով ձևավորվում է հուսալի պաշտպանություն, հաստատում է նախարարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը