Արտաքին 4 տարի առաջ - 17:58 24-12-2021

Որոնք են հունվարին  ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ ժողովրդականություն վայելող ուղղությունները

Ճամփորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայությունը ներկայացրել է հունվարի 10-31-ն ընկած ժամանակահատվածում օգտատերերի շրջանում ամենամեծ ժողովրդականություն վայելող ուղղությունները։ Դատելով որոնման հարցումների տվյալներից՝ զբոսաշրջիկներին ամենից շատ հետաքրքրում են երկրի ներսի ուղղությունները, գրում է «Գազետա.ռու»-ն։

Օգտատերերի մոտ 70%-ը ավիաչվերթներ է փնտրել Ռուսաստանում, մնացածը հետաքրքրվել են արտասահմանյան ուղղություններով։

Ամենամեծ ժողովրդականություն վայելող օդային ուղղությունը եղել է Մոսկվան (13,5%)։ Երկրորդ տեղում Սանկտ Պետերբուրգն է (8,1%), երրորդում՝ Սոչին (5%)։

Երկաթուղային ուղղություններից առաջատարներն են Սանկտ Պետերբուրգը (40,6%), Մոսկվան (16%) և Սոչին (5,1%)։

Ռուսաստանից թռչող ճանապարհորդներին արտասահմանյան ուղղություններից հետաքրքրում են Թուրքիան (15%), Հայաստանը (7%) և Ուզբեկստանը (5,7%)։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը