Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:56 23-12-2021

Առողջապահության նախարարը պետք է օր առաջ հեռանա

Սահմանադրական դատարանն ասօր հակասահմանադրական է ճանաչել Առողջապահության նախարարության այն որոշումը, որով պետք է չպատվաստված քաղաքացիները պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեին իրենց հաշվին։ Իրավաբան Վահե Գրիգորյանը Oragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով ՍԴ այս որոշմանն, ասաց քաղաքացիների նկատմամաբ ոչ իրավաչափ վարչարարություն է կիրառվել․

« Փաստորեն ունեցանք այն իրավիճակը, ինչի մասին մենք զգուշացնում էինք դեռ ամիսներ առաջ, որ նման կարգավորումները, որով անձն իր հաշվին պիտի անցնի կորանավիրուսի հետազոտություն, հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Հակասում է ոչ միայն իր հաշվին անցնելու մասով, այլև Սահմանադրական դատարանը Սահմանադրության 39-րդ հոդվածին հղում կատարեեց՝ ցույց տալով, որ անձի վրա դրվել է պարտականություն օրենք չհանդիսացող նորմատիվ իրավական ակտով։ Փաստորեն ունենք իրավիճակ, երբ իրավաբան հանդիսացող նախարարի որոշումը ճանաչվել է հակասահմանադրական, սակայն այդ որոշման հետևանքով 100 հազարավոր քաղաքացիների հասցվել է զգալի նյութական վնաս։ Այսինքն՝ ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում քաղաքացիները կրել են նյութական վնաս։ Դրանից հետո նախարարությունը փոխանակ քաղաքացիներից ներողություն խնդրի, իսկ նախարարը հրաժարական տա, նրանք տարածում են հերթական անհեթեթ պարզաբանումը, որ իբր թե ոչինչ չի փոխվել, պահանջը մնում է նույնը, մինչդեռ ՍԴ որոշումը ակնհայտ է, և այն հասկանալու համար պետք չէ լինել իրավաբան։ Առողջապահության նախարարության տարածած հայտարարությունն ընդամենը ցույց է տալիս, որ նրանց շարքերում չկա որևէ կոմպետենտ մասնագետ»,- ասաց Գրիգորյանը։ Իրավաբանի խոսքով՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պետք է օր առաջ հրաժարական տա․

« ՍԴ որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել «իր հաշվին» տերմինը, հետևաբար քաղաքացին ազատված է իր հաշվին ՊՇՌ թեստ հանձնելուց: Բացի այդ. չկա ձևակերպում, թե ում հաշվին պիտի լինի թեստավորումը, հետևաբար Սահմանադրության 39-րդ հոդվածի ուժով գործատուի հաշվին այն չի կարող իրականացվել, մնացիք պետության հաշվին տարբերակը. ցավոք սրտի պետության ժամանակավոր ու ոչ բարով կառավարությունը սրանք են: Ավելին, չի կարող նման պարտականություն դրվել գործատուի վրա, որպեսզի նրա հաշվին աշխատողը թեստ հանձնի, քանի որ կստացվի նույնը, ինչ աշխատողի հաշվին էր: Մնաց պետությունը, որը ցավոք սրտի սրանց ձեռքում է. պետության հաշվին պետք է քաղաքացիները անցնեն ՊՇՌ հետազոտություն. այլ տարբերակ չկա: Ամփոփելով թե՛ որոշման հակասահմանադրական ճանաչված լինելը, թե՛ ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում քաղաքացիների կրած վնասը, և առավել ևս ՍԴ նմանատիպ որոշումից հետո առողջապահության նախարարության տարածած հայտարարությունը՝ միանշանակ է դառնում, որ առոջապահության նախարարաը պետք է հեռանա, և պետք է հեռանա օր առաջ»։

Ավելիին տեղեկանալու համար բաժանորդագրվեք Oragir.news-ի ֆեյսբուքյան էջին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին