Ավելին 4 տարի առաջ - 22:50 21-12-2021

Նշվել է այն համեմունքը, որը կարող է պայքարել շաքարախտի և քաղցկեղի դեմ

Արյան մեջ շաքարի մակարդակը կարող է իջնել մեկ քառորդով չամանի կանոնավոր օգտագործման դեպքում, գրում է Express-ը։

Պարբերականը նշում է, որ հնագույն ժամանակներից չամանն օգտագործվել է բժշկության մեջ բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։ Ավելի ուշ գիտնականները պարզեցին, որ այս բույսը վիտամինների և հանքանյութերի աղբյուր է, ինչպիսիք են ֆոլաթթուն, ռիբոֆլավինը, պղինձը, կալիումը, կալցիումը, երկաթը, մանգանը, A, B6, C, K վիտամինները:

Չամանը հայտնի է նաև իր հակաքաղցկեղային հատկությամբ՝ մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ այն ունակ է ճնշել չարորակ բջիջների բազմացումը։

Բացի այդ, չամանը բավականին արդյունավետ է ինսուլինից կախվածություն չունեցող շաքարախտով հիվանդների արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար: Հետազոտողների խումբը նշել է, որ 25-100 գրամ չամանի սերմերի օգտագործումը կարող է նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ այս ազդեցությունները պայմանավորված են համեմունքի լուծվող մանրաթելով, որն օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը՝ դանդաղեցնելով ածխաջրերի կլանումը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է