Ավելին 4 տարի առաջ - 21:33 21-12-2021

Դուբայի էմիրից փախած արքայադուստր Հայան ամուսնալուծվելուց հետո 554 միլիոն ֆունտ կստանա ամուսնուց

Դուբայի էմիր Մուհամեդ Ալ Մաքթումի նախկին կինը՝ արքայադուստր Հայան, նրանից բաժանվելուց հետո գրեթե 554 մլն ֆունտ ստերլինգ կստանա։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի որոշումը, որտեղ տեղի է ունեցել ամուսնալուծության դատավարությունը, հրապարակվել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 21-ին։

Դատավորների որոշմամբ՝ այս գումարի մի մասը՝ 251 միլիոն ֆունտ ստերլինգը, նախկին ամուսինը կվճարի արքայադստերը որպես փոխհատուցում։ Եվս 290 միլիոն ֆունտ կհատկացվի Մուհամեդ Ալ Մաքթումի և արքայադուստր Հայայի երեխաների՝ 14-ամյա Ջալիլայի և 9-ամյա Զայեդի ցմահ աջակցությանը։ Միաժամանակ էմիրն առանձին-առանձին կվճարի 3 մլն ֆունտ ստերլինգ նրանց ուսման համար, իսկ 9,6 մլն՝ ընթացիկ ծախսերի համար։

Դատարանը նաև հայտարարել է, որ Դուբայի էմիրը «հիմնական սպառնալիքն» է իր կնոջ և երկու երեխաների համար։

Արքայադուստր Հայային դատարանի կողմից հատկացված գումարը 900 միլիոն ֆունտ ստերլինգով պակաս է, քան նա ու նրա փաստաբանները պահանջում էին։ Նրանք հայտարարել են, որ գումարն իրեն անհրաժեշտ է անվտանգության ծառայությունների համար վճարելու համար, քանի որ մտավախություն ունի, որ էմիր Մուհամեդ Ալ-Մաքթումը կառևանգի երեխաներին։

Ավելի վաղ հրապարակվել էր բրիտանական դատարանի հետաքննությունը, որի համաձայն՝ Մուհամեդ Ալ-Մաքթումը կալանքի տակ էր պահում իր երկու դուստրերին։

Դուբայի էմիրը 2019 թվականի հունիսի սկզբին հայտարարեց իր վեցերորդ կնոջ՝ Հայա Բինթ ալ-Հուսեյնի փախուստի մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա թաքնվում է Լոնդոնում։ Փախուստի պատճառը եղել է ամուսնուն ենթադրյալ դավաճանությունը․ իբր նա գտել էր կնոջն իր նրան թիկնապահի հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում