Ավելին 4 տարի առաջ - 19:29 21-12-2021

Մակրոնի կինը բողոք կներկայացնի իր` տրանսգենդեր լինելու մասին լուրեր տարածողների դեմ

Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, մտադիր է բողոք ներկայացնել նրանց դեմ, ովքեր լուրեր են տարածում, թե իբր ինքը տղամարդ է ծնվել և փոխել է սեռը։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի կնոջը մոտ կանգնած աղբյուրներին։

Երկրի առաջին տիկնոջ տրանսգենդերության մասին լուրերը սոցցանցերում ակտիվորեն սկսեցին տարածվել Ֆրանսիայի ուլտրաաջ քաղաքական ուժերի թելադրանքով։ Նրանք պնդում են, որ Մակրոնի կինը տղամարդ է ծնվել ու սեռափոխության վիրահատության է ենթարկվել։ Բրիջիտ Մակրոնը, իբր, ծնվել է Ժան-Միշել Տրոնյե անունով:

Այս տեղեկությունն առաջին անգամ հայտնվել է Faits & Documents ամսագրում, որը հայտնի է դավադրության տեսությունների հրապարակմամբ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է