Ավելին 4 տարի առաջ - 22:29 20-12-2021

Նշվել են 2021 թվականի լավագույն սմարթֆոնները

Android Authority պորտալի խմբագրությունը կազմել է 2021 թվականի լավագույն սմարթֆոնների ցուցակը։ Պորտալի վարկանիշը գլխավորել է Google Pixel 6-ը:

Ըստ Android Authority-ի վարկածի՝ ընդամենը 600 դոլարով Pixel 6-ն առաջարկում է գործառույթների գրեթե նույն շրջանակը, ինչ ավելի թանկ Pixel 6 Pro-ն:

«Google Pixel 6-ը, անկասկած, լավագույն սմարթֆոնն է գնի և որակի առումով, որը թողարկվել է 2021 թվականին»,- կարծում է պորտալի խմբագրությունը։

Երկրորդ տեղում Samsung Galaxy S21 Ultra-ն է:

«Եթե դուք կարող եք ձեզ թույլ տալ գնել այս հեռախոսը, ապա այն ունի այն ամենը, ինչ երբևէ ցանկացել եք, բացի լիցքավորիչից»,- նշում են վարկանիշի հեղինակները։

Երրորդ տեղը կիսում են Pixel 6 Pro և Galaxy Z Fold3 սմարթֆոնները։

Հինգերորդ տեղը զբաղեցրել է Apple-ի երկու սմարթֆոն՝ iPhone 13-ը և 13 Pro Max-ը: Վարկանիշի հեղինակները նման ընտրությունը հիմնավորում են նրանով, որ 2021 թվականի նմուշի Apple սմարթֆոնները շատ չեն տարբերվում նախորդ տարվա մոդելներից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում