Արտաքին 4 տարի առաջ - 12:35 20-12-2021

Չավուշօղլուն հույս ունի, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը

Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում, Անկարան հույս ունի, որ հանդիպմանը կմասնակցի նաև Վրաստանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պարոն (Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար) Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել ենք (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևի և (ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում, ԱԳ փոխնախարարների մակարդակով անցկացված «3 + 2» հարթակի հանդիպումը Մոսկվայում: Վրաստանը չի մասնակցել դրան, բայց մենք հուսով ենք, որ կմասնակցի հաջորդ հանդիպմանը, որն, ինչպես ակնկալում ենք, տեղի կունենա Թուրքիայում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

«Ավելի վաղ մենք հայտարարել էինք, որ հատուկ ներկայացուցիչ կնշանակենք Հայաստանի հետ անմիջական շփումների համար։ Հայաստանը ևս հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ «Որոշ ավիաընկերություններ (Թուրքիայի և Հայաստանի միջև թռիչքների կազմակերպման) հարցումներ են արել, և մենք դրանցից մի քանիսը բավարարել ենք»,- ասել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ Թուրքիան Հարավային Կովկասի վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունում է «եղբայրական Ադրբեջանի հետ միասին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի